Քարսիթերը կտրուկ նվազեցնում են մահվան վտանգը

Խնամք

2016 թվականի տվյալներով՝ Հայաստանում մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել 237 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 9, վնասվածք ստացել՝ 265 երեխա։

Գրեթե բոլոր վթարների ժամանակ փոխադրամիջոցներում չեն եղել երեխաների անվտանգտանգության համար անհրաժեշտ հատուկ հարմարանքներ։

Մասնագետների փորձարկումները բազմիցս ապացուցել են, որ անվտանգության համար նախատեսված հատուկ հարմարանքների բացակայության դեպքում բախման պահին երեխայի ողջ մնալու հավանականությունը մի քանի անգամ նվազում է։  

Իրավիճակն այլ է, երբ փոխադրամիջոցում երեխան քարսիթով է։

Քարսիթը (carseat) հատուկ հարմարանք է՝ երեխայի համար նախատեսված նստարան, որը որոշ չափով ապահովում է  փոքրիկի անվտանգությունը բախման ժամանակ։  

Եթե երեխան մեքենայում քարսիթով է, ապա  50 կմ\ժ  արագության բախման դեպքում վնասվածք ստանալու հավանականությունը հավասարվում է 0-ի։

Ամերիկացի փորձագետները պարզել են նաև, որ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում քարսիթերը 71%-ով նվազեցնում են մահացու վնասվածք ստանալու հավանականությունը։ Իսկ 1-4 տարեկան երեխաների դեպքում այդ ռիսկը հասնում է 54%-ի։ Պարզ է դարձել նաև, որ 4-8 տարեկան երեխաների մոտ կյանքին սպառնացող վնասվածքներ ստանալու վտանգը 45% է, եթե նրանք մեքենայում քարսիթով են, այլ ոչ  ամրագոտիով։

Երեխաներին նստեցրե'ք մեքենայի հետնամասի նստարանին. խորհուրդ են տալիս մասնագետներրը։ Այս պարագայում վթարի ժամանակ երեխայի վնասվածք ստանալու հավանականությունը 30 % է։

ՀՀ կառավարության 2007թ. որոշմամբ՝ մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը արգելվում է, եթե փոխադրամիջոցները կահավորված չեն երեխաների անվտանգ երթևեկության համար նախատեսված հատուկ հարմարանքներով։

Անվտանգության այս կանոնների խախտման դեպքում, ՀՀ Վարչական օրենսգրքի համաձայն, քաղաքացիները տուգանվում են 5000 դրամով։

Օրենքն ունի իրավական ուժ, սակայն պատշաճ չի կիրառվում:

 

Գովազդ