Ինչպե՞ս հաղթահարել փոքրիկի կռվարարությունը երեք տարեկանում

Խնդիրներ

 Ձեր երեխան երեք տարեկան է։ Նա  ավելի ակտիվ է ու շատ բան է կարողանում անել։

Նրա սենյակում արդեն ավելի են շատացել խաղալիքները։ Այս տարիքում նա դառնում է  ավելի սեփականատեր ու կռվարար։  Եվ եթե որևէ մեկը փորձի ձեռք տալ նրա խաղալիքներին, հնարավոր է՝ փոքրիկը դրանից մեծ աղմուկ բարձրացնի։

Երբ փոքրիկը կռվարար է։

Եթե նկատում եք, որ փոքրիկը  լեզու չի գտնում իր հասակակիցների հետ, մշտապես հայտնվում է կոնֆլիկտային իրավիճակներում, աշխատեք նրան տանել ավելի մեծ երեխաների միջավայր, որոնք արդեն խաղում են այլ խաղալիքներով, ավելի հասուն են ու կարող են նրան զիջել։

Մեծ երեխաների միջավայրը հարմար է նաև նրանով, որ նրանք դեռևս չեն հոգնել փոքրիկի անթիվ-անհամար «ինչու»-ներին պատասխանելուց և սիրով խոսում են նրան հետաքրքրող թեմաների շուրջ։

Երբեմն շարժուն, աղմկոտ խաղերից հետո երեխան գրգռված է լինում և չի կարողանում քնել։ Դուք պետք է այնպես կարգավորեք նրա օրը, որ փոքրիկը շարժուն, աղմկոտ խաղերով զբաղվի օրվա առաջին կեսին, իսկ եթե խաղալու է օրվա երկրորդ կեսին, ուրեմն դա պետք է անի ցերեկային քնից հետո։

Շատ ծնողներ անհանգստանում են, երբ երեխան շատ է սիրում խաղալ զենքերով, մտածում են, թե փոքրիկը կմեծանա ու կդառնա խուլիգան։ Բայց անհանգստանալու կարիք չկա, այս հասակի երեխաների մեծ մասը  սիրում է խաղալ ավտոմատներով ու ատրճանակներով, բայց սա ամենևին էլ անհանգստանալու պատճառ չէ։

Որոշ մանկավարժներ կարծում են, որ «կռիվ-կռիվ» խաղալը օգտակար է, քանի որ սա մանկակական ագրեսիվության լիցքաթափման յուրահատուկ ձև է։

Երբ երեխան գոռգոռում է։

Երեք տարեկանում Ձեր երեխան կարող է գոռգոռալ ու աղմկել։ Որոշ երեխաներ դա ավելի հաճախ են անում, ոմանք՝ ավելի քիչ։ Բայց, որպես կանոն, այս հասակի  երեխաներին գորգոռալը բնորոշ է։ Գիտնականները կարծում են, որ այս կերպ երեխաները լիցքաթափվում են, դուրս են բերում կուտակված բացասական էներգիան։

Գոռգոռալու պատճառը սովորաբար երեխայի չբավարարված ցանկությունն է։ Ըստ մասնագետների՝ երեխայի նման վարքագծի պատասխանը պետք է մայրիկի համբերությունը լինի։ Ոչ մի դեպքում չի կարելի ափերից դուրս գալ և գոռգոռալ։ Հաճախ ինքնատիրապետումը դժվար է, բայց գոռգոռալը կամ ապտակելը ավելի կբարդացնի իրավիճակը։ Դուք պետք է երեխայի հետ խաղաղ անկյուն գնաք ու առանց ավելորդ վկաների, շեղելով երեխայի ուշադրությունը, փորձեք հարթել կոնֆլիկտը։

 

Աղբյուրը՝ Mama.ru

Գովազդ