Երեխանները շատ արագ են մեծանում, իսկ երեխայի բնականոն աճի և զարգացման համար շատ կարևոր է սնունդը՝ առողջ սնունդը։
Առաջարկում ենք մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես պետք է սնվեն մեր փոքրիկները։
- Երեխայի սննդակարգից բացառեք սառեցված կիսաֆաբրիկատները և տնային պայմաններում պատրաստված պահածոները, երեխան պետք է սնվի միայն թարմ մթերքներով։
- Խորհուրդ չի տրվում երեխային տալ աղացած միս։
- Խանութից կաթ և կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրեք պահպանման պայմաններին, ժամկետներին և բաղադրությանը, ընտրեք կարճ պահպանման ժամկետ ունեցող կաթնամթերք, քանի որ երկար պահպանման ժամկետ ունեցող մթերքը կարող է պարունակել սննդային հավելումներ։
- Մինչև 8 տարեկան երեխաների սննդակարգում կծու համեմունքներ օգտագործել չի կարելի։
- Հնարավորինս սահմանափակեք երեխայի սննդակարգում շաքարը։ Երեխային առաջարկեք քաղցր մրգեր, մեղր (եթե երեխան 3 ատրեկանից բարձր է)։
- Երեխայի սննդակարգում խորհուրդ չի տրվում օգտագործել մարգարին։ Նախընտրելի է օգտագործել սերուցքային կարագ, որի առնվազն 72 տոկոսը կազմում է կենդանական յուղ։
- Աշխատեք երեխայի սննդացանկում ընդգրկել օրգանիզմի համար բոլոր անհրաժեշտ սննդատեսակները՝ միս, ձուկ, հատիկեղեն, ընդեղեն, բանջարեղեն և կաթնամթերք։ Բանջարեղենից նախապատվությունը տվեք գազարին, կաղամբին, սոխին, բազուկին, սխտորին, դդմիկին, պղպեղին, դդումին։ Հատիկեղենից երեխաների համար նախընտրելի են վարսակը և հնդկաձավարը, ընդեղենից՝ գետնանուշը, նուշը, ընկույզը, մսամթերքից՝ հավի և տավարի ոչ յուղոտ միսը։
- Միկրոտարերը՝ յոդը, երկաթը, ցինկը , նպաստում են ուղեղի լավ աշխատանքին։ Երեխան ավելի լավ կսովորի և նորը հեշտ կյուրացնի, եթե հաճախ օգտագործի յոդ պարունակող մթերք՝ ծովամթերք, սխտոր, սպանախ, քունջութի սերմեր, շաղգամ, յոդացված աղ։
- Նախադպրոցական տարիքի երեխան պետք է օրական սնվի չորսից հինգ անգամ, ցանկալի է միշտ նույն ժամերին։ Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 3,5-4 ժամը։ Ուտելիս երեխային մի շտապեցրեք, սնունդը պետք է լավ ծամել, քանի որ այսպես օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում։
- Պակաս կարևոր չէ նաև կերակրի պատրաստման եղանակը։ Երեխայի սննդակարգից բացառեք տապակած և ծխեցված մթերքները՝ նախապատվությունը տալով ջեռեփմանը, շոգեխաշմանը։
- Սննդաբաններն ու մանկաբույժները համատեղ կազմել են մթերքների սև ցուցակ, որոնք հակացուցված են երեխաներին․
- կարտոֆիլի չիփս
- կարտոֆիլի ֆրի
- կետչուպ, մայոնեզ
- կարամելային կոնֆետներ
- գազավորված ըմպելիքներ
- կրեմային թխվածքներ
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն



