Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը.
· Կալորեականություն՝ 303 կկալ
· Սպիտակուցներ՝ 19,4 գրամ
· Ճարպեր՝ 8,4 գրամ
· Ածխաջրեր՝ 37,4 գրամ
Անհրաժեշտ է.
Կաթնաշոռ – 250 գրամ
Ձու – 3 հատ
Ցորենի ալյուր – 8 ճաշի գդալ
Շաքարավազ – 3 ճաշի գդալ
Աղ - ½ թեյ գդալ
Ձիթապտղի ձեթ – ցանկության դեպքում
Սոդա - ½ թեյ գդալ
Շաքարի փոշի - ցանկության դեպքում
Պատրաստման եղանակը.
- Չոր տարայի մեջ լցնել կաթնաշոռը, ձուն, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը: Փայտե գդալով այս ամենը դանդաղ խառնել մինչև ստացվի միասեռ զանգված:
- Կաթսայի մեջ լցնել ձիթապտղի ձեթ այնքան, որ ծածկի փքաբլիթի կեսը: Թողնել ձեթը եռա:
- Գդալի օգնությամբ կամ ձեռքով խմորից պատրաստել ոչ մեծ գնդեր: Որպեսզի խմորը ձեռքերին չկպչի, ձեռքերին մի փոքր ալյուր քսեք:
- Պատրաստի գնդերը գցեք եռացող ձեթի մեջ և տապակեք: Անընդհատ շրջեք, որպեսզի խմորը հավասարաչափ եփի:
- Պատրաստի փքաբլիթները հանել կաթսայից, դնել թղթի կամ անձեռոցիկի վրա, որպեսզի ձեթը քամվի: Այնուհետև փքաբլիթները շարեք գեղեցիկ ափսեի մեջ ու վրան շաքարի փոշի ցանեք:
Բարի ախորժակ



