Անհրաժեշտ է՝
Կաթնաշոռ – 250 գրամ
Սպիտակաձավար – 1 ճաշի գդալ
Շաքարավազ – 2 - 3 թեյի գդալ
1 ձվի դեղնուց
Բանան – 1 հատ
Մանկական մրգային խյուս
Պատրաստման եղանակը՝
Կաթնաշոռն ու սպիտակաձավարը խառնել, թողնել 20 րոպե, որպեսզի սպիտակաձավարն ուռչի: Այդ ընթացքում տրորել բանանը: Ձուն ծփել շաքարավազի հետ միասին, ավելացնել կաթնաշոռի ու սպիտակաձավարի զանգվածին: Ստացված զանգվածը լցնել տարայի մեջ, տարածել այնպես, որ լինի 1-1,5 սմ շերտ: Եփել վառարանում՝ 160-170 աստիճան ջերմաստիճանի ներքո: Թխվածքը չպետք է լինի շատ չոր, բայց պետք է լինի լավ եփված, քանի որ բաղադրության մեջ հում ձվի դեղնուց կա:
Խմորեղենի վրա լցնել սիրելի մրգի խյուսը և տարածել:
Բարի ախորժակ: