Ինչ է հարկավոր
Գարեձավար - 1 բաժակ
Ջուր - 2 բաժակ
Գլուխ սոխ - 1 հատ
Գազար - 1 հատ
Փափուկ դդում - 300 գ.
Աղ, պղպեղ - մի փոքր
Ընկույզ - ըստ ցանկության
Բուսական յուղ` բանջարեղենը տապակելու համար
Ինչպես պատրաստել
Հարկավոր է լվանալ գարեձավարը, լցնել 600 մլ ջրի մեջ և թողնել 1 գիշեր: Այնուհետև ջուրը թափել:
Ձավարի վրա ավելացնել 2 բաժակ ջուր, մանր քերած դդումը, հասցնել եռման աստիճանի: Ցածրացնել կրակը և եփել փակ կափարիչով մինչև 40 րոպե: Ընթացքում խառնել:
Այդ ընթացքում բուսական յուղի մեջ ավելացնել քերած գազարը և մանր կտրատած սոխը: Տապակել մինչև փափկելը: Տապակած բանջարեղենը ավելացնել գրեթե պատրաստ ձավարին:
Աղ և պղպեղ անել ըստ ցանկության, համեմել ընկույզով: Բոլորը թողնել մարմանդ կրակի վրա 10 րոպե և մատուցել:
Բարի ախորժակ