Բանանով համեղ թխվածք՝ Ձեր փոքրիկի համար  

Անհրաժեշտ է՝

Կաթնաշոռ – 250 գրամ

Սպիտակաձավար – 1 ճաշի գդալ

Շաքարավազ – 2 - 3 թեյի գդալ

1 ձվի դեղնուց

Բանան – 1 հատ

Մանկական մրգային խյուս

Պատրաստման եղանակը՝

Կաթնաշոռն ու սպիտակաձավարը խառնել, թողնել 20 րոպե, որպեսզի սպիտակաձավարն ուռչի: Այդ ընթացքում տրորել բանանը: Ձուն ծփել շաքարավազի հետ միասին, ավելացնել կաթնաշոռի ու սպիտակաձավարի զանգվածին: Ստացված զանգվածը լցնել տարայի մեջ, տարածել այնպես, որ լինի 1-1,5 սմ շերտ: Եփել  վառարանում՝ 160-170 աստիճան ջերմաստիճանի ներքո: Թխվածքը չպետք է լինի շատ չոր, բայց պետք է լինի լավ եփված, քանի որ բաղադրության մեջ հում ձվի դեղնուց կա:

Խմորեղենի վրա լցնել սիրելի մրգի խյուսը և տարածել:


Բարի ախորժակ: