Հնդկահավի միսը խնձորով. բաղադրատոմս 9-12 ամսականների համար

Ինչ է հարկավոր 

Հնդկահավի կրծքամիս - 300 գ

Սոխ (փոքր) - 1 գլուխ

Խնձոր - 1 հատ 

Ձիթապտղի ձեթ

 

Ինչպես պատրաստել 

 

Հնդկահավի կրծքամիսը հարկավոր է թրջել (ջուրը փոխել 2 անգամ): Միսը կտրատել փոքր կտորների: Սոխը մաքրել, լվանալ, մանրացնել, լցնել թավայի մեջ և շոգեխաշել քիչ քանակությամբ ձիթապտղի յուղի մեջ, բայց չտապակել: Սոխին ավելացնել մսի կտորները։ Կեղևից մաքրած խնձորը կտրատել մանր կտորներով, ավելացնել թավայի զանգվածին, ապա եփել: Պատրաստ լինելուն պես հարել  բլենդերով ու մատուցել։

 

 Բարի ախորժակ