Մակարոն. օգտակա՞ր է, արդյոք, երեխաների համար

 Ամբողջ աշխարհում մակարոնը շատ տարածված է: Այն հեշտ է պատրաստվում և շատ համեղ է:

Եկեք այս պահին պարզենք՝ օգտակա՞ր է մակարոնը երեխաների համար, թե՞ ոչ:

Մակարոնը կարելի է օգտագործել շատ ուտեստներ պատրաստելիս՝ լազանյա, ապուրներ, աղցաններ: Կան կենդանիների, տառերի տեսքով մակարոններ, որոնք հետաքրքրում են երեխաներին, և նրանք մեծ սիրով դրանք ուտում են: Մակարոնը նաև պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, միկրոէլեմենտներ ու վիտամիններ:

Եթե դուք որոշել եք երեխայի սննդակարգում մակարոն ավելացնել, ապա պետք է պարզել՝ մակարոնն ինչ այլ մթերքների հետ է համադրվում: Ընդհանրապես խորհուրդ են տալիս մինչև 1 տարեկանը խուսափել մակարոնից: Իսկ դրանից հետո կարելի է շաբաթը երկու անգամ երեխային մակարոն տալ, բայց այդ օրերին պետք է խուսափել աշխաջրերով հարուստ մյուս մթերքներից, օրինակ՝ հաց և շիլա:

Սակայն հիշեք՝ երեխային չպետք է սովորեցնել ալյուրով պատրաստված կերակուրներին, քանի որ դա կարող է նրան այնքան հագեցնել, որ փոքրիկը հրաժարվի օգտակար մյուս մթերքներից՝ մրգերից, բանջարեղենից, իսկ սրանք շատ կարևոր են երեխայի աճի համար:

Մակարոն պատրաստելն իրականում շատ հեշտ է: Համացանցում բազմաթիվ բաղադրատոմսեր կգտնեք: Սակայն մի կարևոր նրբություն կա: Պետք է այնպես եփել, որ մակարոնն իրար չկպչի: Դրա համար կա փոքրիկ գաղտնիք: Ջրի մեջ կարելի է ավելացնել շատ քիչ բուսական յուղ և մակարոնը չի կպչի ու կստանա նուրբ համ:

Հիշեք՝ մակարոն չի կարելի տալ ցորենից ալերգիա և ավելորդ քաշ ունեցող երեխաներին:

Գնելիս միշտ կարդացեք մակարոնի բաղադրությունը և ընտրեք այն, որը պատրաստված է միայն ալյուրից և ջրից: Պատահում է, երբ մակարոնի բաղադրության մեջ լինում է նաև ձու:

Աղբյուրը՝ vospitaj.com