Ինչ է հարկավոր
Ձու - 6 հատ (հարկավոր է 6 ձվի սպիտակուց և 4 դեղնուց)
Սև շոկոլադ - 250 գ (առնվազն 70%)
Շաքարավազ - 50 գ
Փափկեցրած կարագ - 50 գ
Լիմոնի հյութ - 1 թեյի գդալ
Ինչպես պատրաստել
Շոկոլադը կարագի հետ միասին հալեցնել տարայի մեջ և հանել կրակից: Հարկավոր է առանձնացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը: Սպիտակուցին ավելացնել լիմոնի հյութ և հարել, մինչև ստացվի պինդ փրփուր: Այնուհետև քիչ-քիչ ավելացնել շաքարավազը:
Դեղնուցները հերթով ավելացնել հարած շոկոլադին՝ անդադար և արագ խառնելով: Սպիտակուցային փրփուրը քիչ-քիչ ավելացնել հալած շոկոլադին:
Մուսսը հարկավոր է լցնել բաժակների մեջ և դնել սառնարան՝ 2 ժամ: Զարդարել հատապտուղներով:
Բարի ախորժակ



