Երկու բաժնի համար հարկավոր է.
Կաթնաշոռ-500 գրամ,
Խնձոր-2 հատ,
Կիվի-2 հատ
Նարինջ-2 հատ,
Ձու- 1 հատ,
Կրախմալ- 3թ. գդալ,
Մեղր- 3 թ. գդալ,
Լիմոնի հյութ- 3 թ. գդալ,
Շաքարավազ- 1 թ. գդալ,
Սերուցքային կարագ- 1 ճաշի գդալ,
Լավ մանրացրած չորահաց- 1 ճաշի գդալ:
Պատրաստման եղանակը.
Մրգերը լվանալ, հեռացնել կեղևը: Խնձորը կտրատել բարակ շերտերով, կիվին և նարինջը՝ կլոր-կլոր:
Առանձնացնել ձվի սպիտակուցը և դեղնուցը: Խառնել դեղնուցը, շաքարավազը, կաթնաշոռը, կրախմալը, մեղրը և լիմոնի հյութը: Սպիտակուցը լավ հարել և ավելացնել խառնուրդին:
Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Տարան յուղել, ցանել չորահացի փշրանքը: Կտրատված մրգերը շերտերով դասավորել՝ սկզբում խնձորը, հետո նարինջը և կիվին: Վերևից լցնել կաթնաշոռի զանգվածը: Եփել 30-35 րոպե:
Բարի ախորժակ:



