Շոկոլադային մուս հատապտուղներով

Ինչ է հարկավոր

 

Ձու - 6 հատ (հարկավոր է 6 ձվի սպիտակուց և  4 դեղնուց)

Սև շոկոլադ - 250 գ (առնվազն 70%)

Շաքարավազ - 50 գ

Փափկեցրած կարագ - 50 գ

Լիմոնի հյութ - 1 թեյի գդալ

Ինչպես պատրաստել

 

Շոկոլադը կարագի հետ միասին հալեցնել տարայի մեջ և հանել կրակից: Հարկավոր է առանձնացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը: Սպիտակուցին ավելացնել լիմոնի հյութ և հարել, մինչև ստացվի պինդ փրփուր: Այնուհետև քիչ-քիչ ավելացնել շաքարավազը: 

Դեղնուցները հերթով ավելացնել հարած շոկոլադին՝ անդադար և արագ խառնելով: Սպիտակուցային փրփուրը քիչ-քիչ ավելացնել հալած շոկոլադին:

Մուսսը հարկավոր է լցնել բաժակների մեջ և դնել սառնարան՝ 2 ժամ: Զարդարել հատապտուղներով:

 

 

Բարի ախորժակ