Պատրաստում ենք պաղպաղակ տանը

Ինչ է հարկավոր 

Կաթ - 250 մլ 
Սերուցք (33-35%) - 250 մլ 
Ձվի դեղնուց - 4-6 հատ 
Շաքարավազ - 80-90 գ 


Վանիլային շաքարավազ - 1 թեյի գդալ 

Ինչպես պատրաստել 

Կաթսայի մեջ լցնել կաթը և հասցնել եռման աստիճանի: Այնուհետև հանել կրակի վրայից և թողնել սառչի: 

Ձվի դեղնուցին հարկավոր է ավելացնել շաքարավազ, վանիլին և լավ հարել բլենդերով, հարիչով կամ պատառաքաղով: Զանգվածը անընդհատ խառնելով` դանդաղորեն լցնել կաթը: 

Ստացված զանգվածը դնել մարմանդ կրակի վրա, տաքացնել` անընդհատ խառնելով փայտե գդալով մինչև փոքր-ինչ պնդանա: 

Որպեսզի հասկանաք՝ կրեմը պատրաստ է, թե ոչ, հարկավոր է գդալի հետևի մասին մատով հետք թողնել: Եթե հետք մնաց, ուրեմն պատրաստ է: 

Կրեմը հովացնել ու դնել սառնարանում։ 

Ամանի մեջ լցնել սերուցքը (սլիվկի) և հարել, մինչև ստացվի փափուկ զանգված: Սառեցրած կրեմին ավելացնել սերուցքը և հարել: Ամբողջական զանգվածը լցնել պլաստմասե տարայի մեջ, փակել կափարիչով: Դնել սառցարանը 40-60 րոպե: 

Սառեցված զանգվածը հարկավոր է հանել սառցարանից, հարել հարիչով կամ բլենդերով (հարելը վերացնում է սառցե կտորները, և պաղպաղակը դարձնում միատարր): Նորից դնել սառցարան 40-60 րոպե: Այնուհետև հանել սառցարանից և կրկին հարել: Դնել սառցարանը ևս 2-3 ժամ: 

Մատուցելուց առաջ կարող եք ավելացնել հատապտուղ, միրհ, ընդեղեն:

Բարի ախորժակ