Վիտամին D-ի հիմնական դերն օրգանիզմում կալցիումի յուրացմանը նպաստելն է: Իսկ դա կարևոր է ատամների և ոսկորների առողջության և ամրության համար: Վիդամին D-ն նաև կանխարգելում է ճարպակալումը և շաքարախտը:
Վիտամին D-ի աղբյուրները
Վիտամին D-ով հարուստ է ծովամթերքը, ձկան յուղը, ձվի դեղնուցը, ինչպես նաև կաթնամթերքը: Այս վիտամինը նաև արտադրվում է օրգանիզմում՝ արևի ճառագայթների ազդեցությամբ: Վիտամին D-ի բավարար քանակության համար անհրաժեշտ է օրական արևի տակ մնալ առնվազն 15 րոպե:
Վիտամին D-ի պաշարները լրացնելու միջոց են նաև դեղատներում վաճառվող կաթիլները և հաբերը, որոնք, սակայն, կարելի է ընդունել միայն բժշկի ցուցումով:
Անհրաժեշտ չափաբաժինը
Վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժինը կախված է մարդու տարիքից:
Այսպես՝
- մինչև 1 տարեկան երեխաների պարագայում օրական չափաբաժինը կազմում է 10 մկգ,
- 1 տարեկանից բարձր երեխաների և չափահասների պարագայում՝ 15 մկգ,
- 70 տարեկանից բարձր մարդկանց պարագայում՝ 20 մկգ,
- հղիների պարագայում՝ 15 մկգ:
Վիտամին D-ի սակավության նախանշանները.
- մկանային ցավ և թուլություն
- ոսկորների փխրունություն,
- երեխաների պարագայում՝ ռախիտ, տարեցների մոտ՝ օստեոպորոզ:
Վիտամին D-ի ավելցուկը ևս վնասակար է և կարող է երիկամաքարային հիվանդության պատճառ դառնալ: Այս վիտամինի ավելցուկը, սակայն, կարող է առաջանալ միայն վիտամինային հավելումների չարաշահման դեպքում:
Աղբյուրը՝ vkusnyasha.ru



