Լոգանք, ընթերցանություն և բարի գիշեր. սա պետք է լինի ոչ միայն երեխայի, այլև ընտանիքի բոլոր անդամների օրվա ավարտը:
Բայց ոչ միշտ է այդքան հեշտ: Այս հերթականությունը խախտվում է, երբ երեխան չի ցանկանում քնել ու լաց է լինում, բղավում է, զայրացնում է ծնողներին: Ի՞նչ անել, որ երեխան ինքնակամ քնի: Մի քանի խորհուրդ.
1. Նախ՝ երեխան չպիտի կարծի, որ նա գնում է քնելու, որպեսզի հայրիկն ու մայրիկը միայնակ ֆիլմ դիտեն, թեյեն, զրուցեն: Նա պետք է կարծի, որ բոլորը քնելու են իր հետ միասին:
2. Ոչ միշտ է հնարավոր, բայց երբեմն անհրաժեշտ է, որ երեխային քնեցնեն մայրիկն ու հայրիկը միասին:
3. Մինչև քնելը, երեխային մի քիչ ժամանակ տվեք հանգստանալու: Նա պետք է զրուցի ձեզ հետ, պատմի իր օրվա մասին, թեյ խմի ձեզ հետ միասին: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք երեխային քնից առաջ ակտիվ խաղալ կամ հեռուստացույց դիտել:
4. Մի սպասեք, որ երեխան պառկելուց անմիջապես հետո քնի: Սովորաբար մենք քնում ենք անկողին մտնելուց 10-15 րոպեի ընթացքում: Երեխային ասեք, որ երեկոյան այսինչ ժամին պետք է քնի: Ցույց տվեք ժամացույցի վրա՝ այդ ժամը որն է: Դա նրա մոտ կառաջացնի ժամանակի զգացողություն:
5. Թույլ տվեք երեխային իր հետ անկողին տանել նաև իր սիրելի խաղալիքը:
6. Մի քանի օր անընդմեջ երեխային լողացրեք ու քնից առաջ հեքիաթ կարդացեք: Գործողությունների այս հերթականությունն իր մոտ կամրապնդի և օրգանիզմը կվարժվի այս ռեժիմին:
7. Քնից անմիջապես առաջ չի կարելի ընթրել: Ուտելուց անմիջապես հետո դժվար է քնել: Սնվելուց հետո օրգանիզմը պետք է մի փոքր հանգստանա:
8. Երեխայի օրը պետք է հագեցած լինի: Երեկոյան նա ինքը կցանկանա քնել և հանգստանալ:
Հետևե՛ք այս խորհուրդներին:
Աղբյուրը՝ www.vospitaj.com



