Հավով քեսադիլլա

Այս համեղ ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևել այս բաղադրիչները:

Բաղադրիչներ

  • հավի կրծքամիս (մոտ 300 գրամ)

  • 1 փոքր բրոկկոլի (կտրատված)

  • 1 գազար (կտրատված)

  • 100 գր պանիր (քերած)

  • 2 ամբողջական ցորենի տորտիլա

  • 1-2 ճաշի գդալ ձեթ (տապակելու համար)

  • Աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը լավ եփել, կարող եք նաև մի փոքր տապակել։ Այնուհետև  կտրատել փոքր կտորներով:

  2. Բրոկկոլին և գազարը կտրատել մանր կտորներով: Շոգեխաշել կամ մի փոքր տապակել:

  3. Պանիրն անցկացնել քերիչով։

  4. Լցնել պատրաստված հավը, բրոկկոլին, գազարը և պանիրը ամանի մեջ, ավելացնել աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:

  5. Տապակել տորտիլաները տաք տապակի մեջ՝ 1-2 րոպե յուրաքանչյուր կողմից:
  6. Տորտիլաներից մեկի վրա լցնել պատրաստած հավի, բրոկկոլիի, գազարի և պանրի խառնուրդը:

  7. Երկրորդ տորտիլան փռել վրան,  թեթևակի ճնշել, որպեսզի սեղմվեն:

  8. Տապակել՝ 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից, մինչև այն դառնա ոսկեգույն:

  9. Կտրատել եռանկյունաձև և մատուցել:

Կարող եք մատուցել ելակի, կամ որևէ այլ հատապտղի և մրգի հետ։ Կարող եք մատուցել որպես հիմնական ուտեստ կամ նախուտեստ: