Անհրաժեշտ բաղադրիչները
Կես հատ հասած բանան
2 հատ ձու
1 թեյի գդալ ալյուր
Թթվասեր
Պատրաստման ընթացքը
Վերցնում ենք հասած բանանը և պատառաքաղով տրորում։ Ավելացնում ենք ձուն ու ալյուրը։ Խառնում ենք զանգվածը և թեյի գդալով փոքր կտորներ ստանում դրանից։ Պատրաստում ենք չկպչող թավայի մեջ՝ դանդաղ կրակի վրա, կարագ չենք օգտագործում։ Ալադիների արտաքին երեսին կարելի է քսել թթվասեր։
Բարի ախորժակ



