Անհրաժեշտ է՝
Ալյուր՝ 200գր
Կարագ՝ 100գր
Շաքարավազ՝ 80գր
Ձվի դեղնուց՝ 2 հատ
Վանիլին՝ 2թ/գդ
Կակաո՝ 2թ/գդ
Պատրաստման եղանակը՝
- Ձվի դեղնուցները լավ խառնել շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել ալյուրը, ապա գդալով խառնել: Խմորը բաժանել 2 մասի: Առաջին մասից հունցել խմորը և դրել մի կողմի վրա: Երկրորդ մասի վրա ավելացրնել կակաոն, ձեռքերով տրորել, որպեսզի կակաոն լուծվի, ապա հունցել խմորի գունդը:
Խմորի 2 գունդը 30 րոպեով դնել սառնարանում:
- Գրտնակով բացել սպիտակ խմորը 5-7մմ հաստությամբ, ապա բաժակով կտրել 5սմ տրամագծով շրջանակներ: Այնուհետև ամեն շրջանակի վրա կատարել շրջանաձև փոսիկներ (կարող եք դա անել պլաստիկ շշի կափարիչով):
- Մեջտեղի հատվածում հյութի ձողիկի օգնությամբ 2 կամ 4 հատ անցք արեք, այնպես, որ նմանվի կոճակի:
- Նույնը պետք է կատարել նաև շոկոլադե խմորի հետ: Թխվածքաբլիթները դանակի օգնությամբ պետք է տեղադրել տապակայի վրա:
- Թխվածքաբլիթները 180 աստիճան տաքությամբ ջեռոցում թխել 20 րոպե:

Թխվածքաբլիթները պատրաստ են: Եթե ցանկանում եք, կարող եք անցքերից անցկացնել գույնզգույն բարակ ժապավեններ:
Բարի ախորժակ



