Կաթնային ապուր բանջարեղենով

Ինչ է հարկավոր

Կաթ - 1 լ

Եռացրած ջուր - 400 մլ

Կարտոֆիլ - 400 գ

Ծաղկակաղամբ - 400 գ

Գազար - 100 գ

Եգիպտացորեն - 300 գ

Կարագ - 20 գ

Աղ - մի փոքր

Ինչպես պատրաստել

Հարկավոր է լավ լվանալ գազարը, կարտոֆիլը և ծաղկակաղամբը: Գազարի և կարտոֆիլի կեղևը հեռացնել և կտրատել մանր խորանարդիկներով: Ծաղկակաղամբը մանրացնել` բաժանելով մանր ծաղիկները: Կաթը հարկավոր է եռացնել և հանել սերը:

Ջուրը ևս հասցնել եռման աստիճանի և աղ անել: Այնուհետև ավելացնել կարտոֆիլը և ծաղկակաղամբը, իսկ եռալուց հետո` գազարը: Եփել այնքան, որ  եռա ու դառնա կիսաեփ: Հարկավոր է ավելացնել եռացրած տաք կաթը և շարունակել եփել, մինչև պատրաստ կլինի ապուրը: Վերջում ավելացնել եգիպտացորենը և եռացնել:

Թողնել 15 րոպե ու մատուցել:

 

Բարի ախորժակ