Ի՞նչ է անհրաժեշտ՝
Ալյուր՝ 530 գր
Խմորիչ՝ 5 գր
Աղ՝ 1 պտղունց
Շաքարավազ՝ 60 գր
Ջուր՝ 310 մլ
Ձու՝ 1 հատ
Կարագ՝ 30 գր
Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Խմորիչը լուծել ջրում, ավելացնել ձուն և լավ խառնել։ Այնուհետև լցնել ալյուրը, շաքարավազն ու աղը և փայտե գդալով խառնել մինչև ալյուրն ամբողջությամբ լուծվի։
Այս ամենից հետո ավելացնել կարագն ու գդալով խմոր հունցել։ Խմորը ծրարի տեսքով 4 կողմից ծալել։
Խմորով ամանը կափարիչով կամ սննդային թաղանթով ծածկել և հանգիստ թողնել, 20 րոպե անց խմորը կրկին 4 կողմից ծալել։
1 ժամվա ընթացքում այս գործընթացը (20 րոպեն մեկ ծալել խմորը) 3 անգամ կրկնել, ապա 1 ժամով դարձյալ հանգիստ թողնել խմորը։
Ապա խմորը տեղափոխել բուսայուղով կամ կարագով պատված պոլիէթիլենային տոպրակի մեջ, կապել այնպես, որ չափերով մեծանալու տեղ ունենա, այնուհետև 24-48 ժամով տեղափոխել սառնարան։
Փքաբլիթները պատրաստելուց առաջ խմորը սառնարանից հանել, ձեռքերը թաթախել բուսայուղի մեջ և փոքրիկ մասերի բաժանել: Այնուհետև գնդիկներ պատրաստել, յուղապատ սննդային փաթեթով ծածկել և 30 րոպե թողնել հանգիստ։
Մինչև խմորը հանգստանում է, բուսայուղով տապակը դնել կրակի վրա և տաքացնել մինչև 170-180 աստիճան:
Գնդիկների մեջտեղի հատվածում մատով անցք բացել և ցուցամատերով խմորը ձգել այնպես, որ օղակի տեսք ստանա (անցքը պետք է մեծ լինի, քանի որ տապակելու ընթացքում այն սեղմվելու է)։
Պատրաստի փքաբլիթները փայտիկով հանել բուսայուղի միջից և տեղափոխել թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ ձեթը միջից դուրս գա:
Այս ամենից հետո վրան շաքարի փոշի ցանել և վայելել։



