Բլիթներ կաթնաշոռով և չամիչով

Ինչ է հարկավոր

Ալյուր - 350 գ

Կարտոֆիլի օսլա - 30 գ

Ձու - 1 հատ

Աղ - մի պտղունց

Ջուր - 300 գ

Կաթնաշոռ - 900 գ 

 

Ձու - 2 հատ

Չամիչ - 200 գ

Շաքարավազ - 150 գ

Վանիլին - 15 գ

Աղ - մի պտղունց

 

Ինչպես պատրաստել

Հարկավոր է պատրաստել խմոր, այնուհետև հունցել այնքան, որ լինի էլաստիկ: Թողնել փայլաթիթեղի տակ 20-30 րոպե, որպեսզի խմորը հանգստանա:

Այդ ընթացքում հարկավոր է պատրաստել միջուկը: Դրա համար անհրաժեշտ է  հարել ձուն, ավելացնել կաթնաշոռը, շաքարավազը, վանիլինը, մի պտղունց աղն ու չամիչը եւ լավ խառնել:

Խմորը հարկավոր է բացել բարակ, կտրել շրջանակաձև, մեջտեղի հատվածում դնել պատրաստված միջուկը, այնուհետև ամրացնել խմորի կողքերը, և դասավորել ալյուր ցանած տախտակի վրա: 

Պատրաստված բլիթները հարկավոր է եփել աղ արած, եռացող  ջրի մեջ 10 րոպե: Մատուցելուց առաջ ցանել շաքարի փոշի և մատուցել թթվասերով:

Բարի ախորժակ: