Ի՞նչ է պետք
- 1 հավկիթ
- 100 գ. սերուցքային կարագ
- 100 գ. շաքարավազ
- 1,25 բաժակ ալյուր
- 0,5 թ.գ. սոդա
Ինչպե՞ս պատրաստել
Շաքարավազը հարել հավկիթի հետ, ապա ավելացնել հալեցրած կարագն ու սոդան (չմոռանալ ուռածությունը մեղմել կիտրոնի մի քանի կաթիլ հյութով կամ քացախով): Ավելացնել ալյուրն ու հարել այնքան, որ ստացվի համասեռ, փափուկ զանգված, որը ձեռք տալիս կպչում է մատներին: Սննդային թաղանթով փաթաթել խմորն ու 30 րոպե թողնել սառցախցիկում: Այնուհետև հանել սառցախցիկից, գրտնակել այնքան, որ ստացվի 5-7մմ. հաստությամբ խմոր, կտրատել հատուկ պարագաներով ու շարել ջեռոցի թավայում: Թխել 180 աստիճանի տակ 7-10 րոպե:
Բարի ախորժակ



