Անհրաժեշտ է՝
Բանան՝ 2 հատ
Կեֆիր՝ 500 մլ
Կարագ՝ 1 ճ/գ
Սպիտակաձավար (մաննի)՝ 330 գ
Շաքարավազ՝ 180 գ
Վանիլին՝ 10գ
Սոդա՝ 1 պտղունց
Աղ՝ 1 պտղունց
Ինչպե՞ս պատրաստել
- Կեֆիրը, շաքարավազը, վանիլինը և աղը խառնել իրար:
- Սպիտակաձավարի փոշին և սոդան խառնել իրար, ավելացնել կեֆիրի զանգվածին և լավ հարել:
- Բանանը կտրատել 1,5-2 սմ հաստությամբ:
- Կարագով պատել ջեռոցի տարան ու ստացված զանգվածի մի մասը լցնել այդ տարայի մեջ: Այնուհետև շարել բանանի կտորներների մի մասը, ապա ավելացնել խմորի մյուս մասը: Այնուհետև դարձյալ բանանի կտորներ շարել:
- Խմորը 40 րոպե եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում:
Բարի ախորժակ



