Ինչ է հարկավոր
Կաթնաշոռ (երեխաների համար նախատեսված կամ սովորական) - 500 գ
Ձու - 4 հատ
Մրգահյութ - 3 ճաշի գդալ
Թթվասեր (20%) - 2 ճաշի գդալ
Օսլա - 2 ճաշի գդալ
Գազար (միջին չափսի) - 1 հատ
Վանիլին
Չամիչ - ըստ ցանկության
Ինչպես պատրաստել
Առանձնացնել ձվի սպիտակուցն ու դեղնուցը: Ամանի մեջ լցնել կաթնաշոռը, ձվի դեղնուցը, մրգահյութը, թթվասերը, օսլան, վանիլինը, և ամբողջը լավ հարել: Սպիտակուցը հարել առանձին: Գազարը հարկավոր է լվանալ և անցկացնել քերիչով: Ստացված զանգվածին խառնել գազարը և չամիչը: Ամբողջը խառնել, լցնել տարայի մեջ և դնել ջեռոցը: Եփել 180-200 ջերմաստիճան տաքությամբ, 30-40 րոպե:
Բարի ախորժակ



