Ինչ է հարկավոր
Հնդկահավի կրծքամիս - 300 գ
Սոխ (փոքր) - 1 գլուխ
Խնձոր - 1 հատ
Ձիթապտղի ձեթ
Ինչպես պատրաստել
Հնդկահավի կրծքամիսը հարկավոր է թրջել (ջուրը փոխել 2 անգամ): Միսը կտրատել փոքր կտորների: Սոխը մաքրել, լվանալ, մանրացնել, լցնել թավայի մեջ և շոգեխաշել քիչ քանակությամբ ձիթապտղի յուղի մեջ, բայց չտապակել: Սոխին ավելացնել մսի կտորները։ Կեղևից մաքրած խնձորը կտրատել մանր կտորներով, ավելացնել թավայի զանգվածին, ապա եփել: Պատրաստ լինելուն պես հարել բլենդերով ու մատուցել։
Բարի ախորժակ