6-9 ամսականում երեխան ուրախանում է ծանոթ դեմքեր տեսնելով և վախենում անծանոթներից, իսկ երբեմն վախի փոխարեն առաջանում է ճանաչողական ռեֆլեքս:
9-րդ ամսվա ավարտին երեխան սկսում է մեծահասակների հետ շփվել ժեստերի միջոցով, օրինակ` ձեռքը մեկնում է դեպի որևէ առարկա կամ ծնողները, ինչով խնդրում է տվյալ իրը տալ իրեն կամ գրկել: Շրջապատի մարդկանց ժեստերը փոքրիկի համար հասկանալի են դառնում:
Այս ընթացքում ակտիվ զարգանում է փոքրիկի շաղակրատանքը, հարստանում նոր հնչյուններով: Երեխան ուրախությամբ կրկնօրինակում է մեծահասակներին` փորձելով նրանց հետևից կրկնել գոհունակության և դժգոհության ձայները և հնչերանգները:
Ակտիվ շաղակրատանքը երեխայի հոգեկան և խոսքային զարգացման մասին է վկայում:
Երեխայի նորմալ ֆիզիկական զարգացման մասին վկայում է հավասարակշռությունը պահելու և մեջքը ուղիղ պահելու կարողությունը: Փոքրիկը մեջքից շրջվում է փորի վրա և հակառակը, նստում է, սկզբում փորի վրա, ապա չորեքթաթ սողում: 8 ամսականում նա արդեն կարող է կանգնել պատնեշի մոտ: Մատների շարժունակությունը ևս զարգանում է, արդեն երկու մատով բռնում է մանր առարկաներ և մանիպուլացիա անում դրանով:
9-12 ամսականում երեխան սովորում է սնունդը տարբերակել ըստ արտաքին տեսքի, արձագանքում է տհաճ հոտերին: Արդեն մեկ տարեկանում երեխան կարողանում է մանիպուլացիա անել գդալով, կարողանում է բաժակից խմել: Այս հասակում կատարելագործվում է չոչ անելու կարողությունը` գլուխը բարձր պահած: Մեկ տարեկանում երեխան արդեն կարող է ինքնուրույն ուղղահայաց դիրք ընդունել, սկսում է առանց կողմնակի օգնության քայլել (աղջիկները կարող են սկսել քայլել 8-9 ամսականից, իսկ տղաներն ավելի ուշ):
Խոսքի զարգացման առումով այս շրջանին բնորոշ է մեծահասակներին կրկնօրինակելը` վանկերը կրկնելը, հնչերանգի կրկնօրինակումը, ծանոթ արտահայտությունների երգեցիկ արտաբերում: Երեխան արդեն ձայնով արտահայտում է իր հիմնական պահանջմունքները` օրինակ` կենսաբանական, ուրախությունը կամ դժգոհությունը:
Այս շրջանում խոսքի զարգացմանը բնորոշ է մեծահասակների հետ շփումը պարզ հնչյունային համակցություններով (ա, ու, ի ձայնավորները` համակցված մ, պ, բ, տ, դ, կ, գ բաղաձայներով): Որոշ երեխաներ այս շրջանում ավելի շատ հնչյուններ են արտաբերում և հստակ: Որոշ երեխաներ էլ համեմատաբար քիչ և ոչ հստակ: Հոդաբաշխ ապարատնը նոր է միայն սկսում գործել և երեխայի շաղակրատանքը շատ կարևոր է դրա հետագա ձևավորման համար:
Կայքնի առաջին տարում առաջին բառը տարբեր երեխաներ տարբեր ժամանակ են արտասանում: Ոմանք առաջին բառն արտաբերում են արդեն 8-9 ամսկանում, մյուսները` մեկ տարեկանում և ավելի ուշ: Մեկ տարեկան երեխաների բառապաշարն էլ տարբեր է` 2-3 բառից մինչև 10-15 բառ (երեխաները հիմնականում արտասանում են երկվանկանի պարզ, բաց վանկերով բառեր):
Մեկ տարեկան երեխան արդեն հստակ տարբերակում է շրջապատող անձանց, ուշադրություն է դարձնում նրանց դեմքերին, հասկանում է իրեն ուղղված խոսքը:
Սովորաբար այս շրջանում երեխաների մոտ ավարտվում է մինչխոսքային փուլը և սկսում է խոսքի զարգացման փուլը: միևնույն ժամանակ ի հայտ են գալիս նոր հետաքրքրություններ, ինչպես երաժշտությունը ունկնդրել կամ դիտել նկարազարդ գրքեր:
Ավելի վաղ հասակի երեխաների հոգեկան և խոսքային զարգացման մասին կարդացեք այստեղ:
Նյութն ըստ ourkids.ru կայքի