Ձախլիկ փոքրիկներ, երբ է ձեւավորվում ձեռքերի նախընտրությունը

Դարեր շարունակ ձախլիկները տառապել են աջլիկների համար ձևավորված աշխարհի խտրականության պատճառով: Նույնիսկ սատանան պատկերված է եղել որպես ձախլիկ:

Երկար տարիներ ուսուցիչները ստիպել են երեխաներին գրել աջ ձեռքով, անգամ եթե նրանք հակված էին ձախ ձեռքով գրելուն: Բարեբախտաբար, այսօր  ուսուցիչները չեն արգելում երեխաներին գրել այն ձեռքով, որով իրենց հարմար է:

Որոշ դեպքերում, իհարկե, չեն քաջալերում ձախ ձեռքով գրելը, այնուամենայնիվ, շատ ձախլիկներ մեծ հաջողությունների են հասել: Նրանց շարքին են պատկանում Լեոնարդո դա Վինչին, Բենջամին Ֆրանկլինը և Պաբլո Պիկասոն:  Ձախլիկները նաև հաջողության են հասնում ինտելեկտուալ բնագավառներում: Ընդունակությունների մանրակրկիտ թեստն ուսումնասիրել է 100.000 ուսանողների ու ապացուցել այս փաստը:

Ե՞րբ է զարգանում  ձեռքերի նախընտրությունը: Չափահասները երեխայի մոտ նկատում են աջ կամ ձախ ձեռքերի նախընտրությունն ուշ մանկության տարիքում, բայց հետազոտությունները բացահայտել են, որ ձեռքերի նախընտրության երևույթը սկսվում է մանկահասակ տարիքից:  Նույնիսկ նորածինները նախապատվություն են տալիս իրենց մարմնի որևէ մասին: Ըստ հետազոտության՝ մանուկների 65%-ը գլուխն  աջ է շրջում, երբ  օրորոցում պառկած է փորի վրա: Մնացածը նախընտրում են նայել դեպի ձախ:  Այս նախընտրությունները հետագայում վերափոխվում են աջ կամ ձախ ձեռքերի նախընտրության:


Շարունակությունը՝ 168.am կայքում