Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխային դաստիարակելու ծեծի մեթոդները կարող են մեծացնել մտավոր զարգացման խնդիրների հավանականությունը:
«Երեխային եւ ոչ մի տարիքում չի կարելի ենթարկել ֆիզիկական պատժի»,-ասում է Կանադայի Մանիտոբայի համալսարանի դոկտոր Թրասի Աֆիֆին, որը նոր հետազոտության հեղինակն է:
2012-ի հուլիսին հրապարակված հետազոտության համար կանադացի գիտնականները վերլուծել են 2004-2005 թթ. 35 000 պատանիների մասին տվյալների ամերիկյան ուսումնասիրությունը: Ըստ այդմ, նրանց 6 տոկոսը մանկահասակ տարիքում դաժան ֆիզիկական պատժի է ենթարկվել: Վերլուծաբանները պարզել են, որ հենց այս երեխաներն են ավելի մեծ տարիքում վարքի շեղումներ, թմրանյութերից ու ալկոհոլից կախվածություն եւ մտավոր խնդիրներ ունեցել:
Հետազոտության տվյալով` աշխարհի 32 երկրներում, բայց ոչ ԱՄՆ-ում կամ Կանադայում, ծեծը որպես պատժի միջոց արգելված է: Կարոլինայի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մայրերի 46 տոկոսը վերջին մեկ տարում հարվածել կամ ապտակել է իր երեխային:
Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խստորեն դատապարտում է երեխաներին ծեծով դաստիարակելու մեթոդները:
Աղբյուրը` CBS News



