Գազարով և դդմիկով խյուս

 

Հարկավոր է.

120 գր. գազար,

150 գր. դդմիկ,

Մի փոքր կարագ:

Ինչպես պատրաստել

Մանր կտրատել բանջերեղենը, շոգեխաշել։ Ճզմել մինչև վերածվի պյուրեանման զանգվածի, ավելացնել կարագ։ Պյուրեն բոլոր բանջարեղեններով էլ կարելի է պատրաստել․գազար, դդմիկ, ծաղկակաղամբ, բրոկոլի, կաղամբ։ Պատրաստի պյուրեն կարելի է նաև սառեցնել` պահելով հետագա օգտագործման համար: Սառեցնելու համար այն հարկավոր է լցնել սառցամանի մեջ և սառեցնել սառցախցիկում։ Սառեցված, մանր խորանարդաձև պյուրեն փաթեթավորել, և դրանց վրա գրել բաղադրությունը։ Նման եղանակով սառեցված պյուրեն կարելի է պահպանել մեկ ամիս։ Ուտելուց 30 րոպե առաջ 2-3 խորանարդ որևէ տարայով դնել եռացող ջրի մեջ։