Դդմիկով, բրոկկոլիով և դդումով խյուս 6-12 ամսականների համար

Դդմիկով, բրոկկոլիով և դդումով խյուսը բջջանյութի խոշոր աղբյուր է բալիկի համար: Իսկ բջջանյութը, ինչպես հայտնի է, աջակցում է  օրգանիզմին հաղթահարելու մարսողությանն առնչվող դժվարությունները: Ուտեստը ստանալու նպատակով կարող եք առանձնացնել՝

◾ 3 կտոր դդում

◾ կես դդմիկ

◾ 1 փունջ բրոկկոլի

 

Պատրաստման ընթացքը

Մանրացված դդմիկը և դդումը միասին դրեք եփելու: 15-20 րոպեից այն պատրաստ կլինի։ Դդմին ու դդմիկին ավելացրեք շոգեխաշված բրոկկոլին: Լցրեք քիչ քանակությամբ բանջարեղենային արգանակից և անցկացրեք բլենդերով: Հարելու ընթացքում, ըստ ցանկության, ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ:

     

Բարի ախորժակ