Ծաղկակաղամբով և ոլոռով խյուս 9-12 ամսականների համար

Ոլոռը կարևոր վիտամինների, միկրո ու մակրոտարրերի աղբյուր է: Պարունակում է վիտամին A, B1, B2, B4, C, երկաթ, նատրիում, կալցիում, ցինկ և այլն:

Մայրիկներն այն երեխայի խյուսի բաղադրիչ կարող են դարձնել ութ ամսականից հետո: Ավելի վաղ առաջարկել պետք չէ, քանի որ երեխայի մոտ կարող է առաջ բերել դիսկոմֆորտ ու գազագոյացում: Ոլոռն ուտեստներին ավելացվում է փոքր քանակությամբ և այդպիսի համադրությամբ տրվում բալիկին շաբաթվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի: Համեղ խյուս ստանալու համար առաջարկում ենք վերցնել՝

 

․ 4-5 փունջ ծաղկակաղամբ

․ 1 հատ դդմիկ

․ 5-8 հատ ոլոռ

․ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման եղանակը բարդ չէ: Հարկավոր է ծաղկակաղամբն ու դդմիկը մանրացնել, ոլոռի հետ խաշել կամ շոգեխաշել 15-20 րոպե: Մինչ վերցնելն անպայման ստուգում եք ոլոռի փափկությունը: Բաղադրիչները լցնում եք բլենդերի մեջ, ավելացնում ձիթապտղի ձեթն ու հարում: Ստացված համասեռ զանգվածը փոքրիկի առողջարար բանջարեղենային խյուսն է:

 

Բարի ախորժակ