Անհրաժեշտ բաղադրիչներ
2 հատ միջին չափսի կարտոֆիլ
Կես գազար
20 գրամ բրոկկոլի
0.5 սոխ
կարագ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կտրատել խորանարդաձև և եփել քիչ քանակությամբ ջրում: Մի փոքր եփվելուց հետո ավելացնել քերած գազարը, սոխը, բրոկոլին: Եփել ևս 15 րոպե: Եփվելուց 5 րոպե առաջ ավելացնել 10 գրամ սերուցքային կարագ: Հարել բլենդերով, որպեսզի ստացվի խյուս:
Բարի ախորժակ