Անհրաժեշտ բաղադրիչներ
Հավի բդիկ - 1 հատ
Կարտոֆիլ - 3 հատ
Ձու - 1 հատ
Գազար - 1 հատ
Սոխ - կես հատ
Կանաչի
Գանգուր մակարոն - 3-4 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Հավի բդիկը լավ լվանալ, կաշին հանել և եռացնել 2 լիտր ջրում: Եռալուց 10 րոպե անց թափել առաջին արգանակը և միսն առանձնացնել ոսկորից, մանրացնել և եփել արդեն եռացրած մեկ այլ ջրի մեջ: Ավելացնել մանր կտրատած սոխը, քերած գազարը: Մի քանի րոպե անց ավելացնել ձուն և խորանարդաձև կտրատած կարտոֆիլը: Կարտոֆիլի եփվելուց հետո ավելացնել մակարոնը, եփել 5-10 րոպե ևս: Վերջում ավելացնել կանաչին:
Բարի ախորժակ



