Հավի մսով խյուս-ապուր 8-12 ամսականների համար

Հավի մսով խյուս-ապուրը փոխանցում է երեխային վիտամին B12, որը կարևոր է նրա ուղեղի աշխատանքի համար։ 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

◾ 50 գ հավի կրծքամիս

◾ Կես բաժակ կտրատված կարտոֆիլ

◾ ¼  բաժակ կտրատված գազար

◾ 1 ճյուղ մաղադանոս

◾ Ձիթապտղի ձեթ

 

 

Պատրաստման ընթացքը

Հավի կրծքամիսը նախապես խաշում ենք և մի կողմ դնում։ Կարտոֆիլն ու գազարը եփում ենք մոտավորապես 14 րոպե, ինչից հետո ավելացնում ենք մաղադանոսը, հավի միսը՝ թողնելով ևս 1-2 րոպե։ Եփված զանգվածը ճզմիչի օգնությամբ վերածում ենք համասեռ զանգվածի, ինչի ընթացքում էլ լցնում ենք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթը։ 

  

 

Բարի ախորժակ