Այս անգամ կներկայացնենք ջրային կոփման երկու տարատեսակներ, որոնք ևս մասնագետները շատ արդյունավետ են համարում:
Ամբողջական կամ մասնակի շփումներ
Կարելի է սկսել 9-10 ամսեկան հասակից և ավելի վաղ, եթե Ձեր բժիշկը կամ ֆիզիոթերապևտը կթուլատրեն: Ամենաապահով և արդյունավետ միջոցներից է զով ջրով լվացումները առավոտյան և երեկոյան լոգանքից հետո: Լոգարանի ջրի ջերմաստիճանը պետք է լինի 36-37 C: Փոքրիկին լոգարանից հանելուց հետո պահեք այնպես, որ մերքը դեպի վերև լինի կատարեք շփումներ զով ջրով:
Սկզբում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 26-28 C, այնուհետև կարելի է նվազեցնել 0,5-1 C-ով (նորածինների համար կարելի նավզեցնել 22-ից ոչ քիչ):
Շփումները կարելի է սկսել ոտնաթաթերից, այնուհետև տարածել ողնաշարից մինչև վիզը: Գործողություններից հետո փոքրիկին փաթաթեք մեծ սրբիչով:
Մասնակի շփումների դեպքում ավելի շատ խորհուրդ է տրվում փոքրիկի ոտիկների շփումները: Սառի ազդեցությունը ներքնամասի անոթների վրա, հատկապես ոտնաթաթի վրա, ուղիղ կապված է վերին շնչառական անոթների հետ: Այդ պատճառով ոտնաթաթի շփումը նվազեցնում է շնչառական ուղիների հիվանդացությունների հավանականությունը:
Ոտնաթաթի շփումը կարող է լինել կամ ջրի ջերմաստիճանի աստիճանական նվազմամբ +33-34-22-24 C կամ տաք և սառը ջրով հաջորդական շփումով (սկսեք տաք ջրից): Այս դեպքում ջրի ջերմաստիճանը տաքի դեպքում պետք է լինի մոտ +36 և սառի դեպքում +20-22 C:
Շարունակելի