Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:
- Նորածնի հետ կարելի է զբոսնել ցանկացած եղանակին՝ կյանքի առաջին իսկ օրից սկսած,
• Զբոսանքը պետք է տևի 10-15 րոպե, ապա ամեն օր ավելացնել տևողությունը 5 րոպեով՝ հասնելով մինչև 1-2 ժամի,
• Երեխային անհրաժեշտ է հեռու պահել արևի ուղղակի ճառագայթներից, քամուց, ամռան ամիսներին երեխային պետք է հագցնել բամբակյա թեթև գլխարկ,
• Եթե չափազանց ցուրտ է (-10°C ցածր), զբոսնելու փոխարեն կարելի է փոքրիկին դուրս բերել պատշգամբ - Ամռանը երեխայի զբոսանքը անհրաժեշտ է կազմակերպել մինչև կեսօր և ժամը 17։00-ից հետո։