Կարտոֆիլով, գազարով ու բրոկկոլիով խյուս 8-9 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչներ

2 հատ միջին չափսի կարտոֆիլ

Կես գազար

20 գրամ բրոկկոլի

0.5 սոխ

կարագ

 

Պատրաստման եղանակը

 

Կարտոֆիլը կտրատել խորանարդաձև և եփել քիչ քանակությամբ ջրում: Մի փոքր եփվելուց հետո ավելացնել քերած գազարը, սոխը, բրոկոլին: Եփել ևս 15 րոպե: Եփվելուց 5 րոպե առաջ ավելացնել 10 գրամ սերուցքային կարագ:  Հարել բլենդերով, որպեսզի ստացվի խյուս:

 

Բարի ախորժակ