Հավապուր 1 տարեկան երեխաների համար

Անհրաժեշտ բաղադրիչներ

Հավի բդիկ - 1 հատ

Կարտոֆիլ - 3 հատ 

Ձու - 1 հատ

Գազար - 1 հատ

Սոխ - կես հատ

Կանաչի

Գանգուր մակարոն - 3-4 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Հավի բդիկը լավ լվանալ, կաշին հանել և եռացնել  2 լիտր ջրում:  Եռալուց 10 րոպե անց թափել առաջին արգանակը և միսն առանձնացնել ոսկորից, մանրացնել և եփել  արդեն եռացրած մեկ այլ ջրի մեջ: Ավելացնել մանր կտրատած սոխը, քերած գազարը: Մի քանի րոպե անց ավելացնել ձուն և խորանարդաձև կտրատած կարտոֆիլը:  Կարտոֆիլի եփվելուց հետո ավելացնել մակարոնը, եփել 5-10 րոպե ևս: Վերջում ավելացնել կանաչին:

Բարի ախորժակ