Բոլորին է հայտնի, որ թթվասերը եւ հատկապես կաթնաշոռը շատ վիտամինային են: Դրանք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում, ինչը շատ օգտակար է փոքրիկի օրգանիզմի՝ հատկապես ոսկորների ու ատամների համար:
Այն դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին: Պարունակում է 12 վիտամին՝ А, D, С, В խմբի:
Նախ՝ լավ կլինի՝ գնեք տվյալ օրվա արտադրության թթվասերի ու կաթնաշոռի խառնուրդ: Իհարկե, եթե այն ժամկետի մեջ է, մտահոգվելու կարիք չկա, բայց ամեն դեպքում որքան թարմ, այնքան լավ:
Եթե փոքրիկը հրաժարվում է այն ուտել, ապա դիմեք սննդարար խորամանկության.
- Ավելացրեք մանրացրած արմավ(խուրմա) եւ ընկուզեղենի փշրանք
- Ավելացրեք բանանի խյուս
- Ավելացրեք կտրատած չիր
- Ավելացրեք սեւ քնջութ
Եթե վերոնշյալ տարբերակները չօգնեն, ապա փորձեք մուրաբայով որեւէ բան պատկերել հենց թթվասեր+կաթնաշոռի վրա: Գուցե փոքրիկին գրավի այդ նկարը եւ խաղալով ուտի այն:
Բարի ախորժակ