Sidebar

հեքիաթ

Հեռավոր մի գյուղի տներից մեկում մի շուն էր ապրում։ Նրան Շեկո էին կանչում։ Շեկոն շատ բարի ու հավատարիմ շուն էր։Նա շատ երկար տարիներ էր ծառայում իր տիրոջը։ Բայց օրերից մի օր,երբ Շեկոն մեծացավ,նրա տեսողությունը վատացավ, սկսեց վատ լսել, և տերը  վռնդեց նրան տնից:

-Գնա,-ասաց,- հեռացիր, եթե  չես կարող ինձ օգտակար լինել։

Բամբուկենիների մեջ ապրում էր պանդաների ընտանիքը՝ հայր պանդան, մայր պանդան և դուստր պանդան։ Երբեմն փոքրիկ պանդան ձանձրանում էր և շատ էր ուզում ընկերներ ունենալ։

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,

Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ։

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

Մի ոզնի է լինում: Օրերից մի օր առավոտ ծեգին դուրս է գալիս տնից, որ գնա աշխարհ տեսնի: Գնում է, գնում, մեկ էլ իրեն-իրեն ասում. «Արի գնամ տեսնեմ գազարս ու ճակնդեղս ոնց են աճում»: Եվ քթի տակ դնդնալով գնում է:

Այլ հոդվածներ …