Զայրույթի դրսևորումները երեխաների մոտ սովորաբար ի հայտ են գալիս 1,5-4 տարեկան հասակում: Զայրույթի նոպաները սովորաբար տևում են մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե, երբեմն էլ ավելի երկար: Այս ժամանակ երեխան իրեն ագրեսիվ է պահում, կարող է փորձել կծել կամ հարվածել իրեն շրջապատողներին, նետել խաղալիքները: Եթե ագրեսիվության նոպաները պարբերաբար կրկնվում են, ցանկալի է խորհրդակցել մանկական հոգեբանի հետ:
Արդյո՞ք նորմալ են զայրույթի նոպաները
Սա աճող երեխայի համար նորմալ երևույթ է: Երեխաների 80 տոկոսի մոտ պարբերաբար նկատվում են զայրույթի նոպաներ, առավել հաճախ` 3 տարեկանների մոտ, համեմատաբար քիչ 2 տարեկան հասակում, իսկ չորս տարեկանում դա նկատվում է երեխաների 10 տոկոսի մոտ:
Ինչո՞ւ է երեխաների մոտ զայրույթի նոպա առաջանում
Երեխայի մոտ զայրույթի նոպա է սկսվում այն ժամանակ, երբ նա փորձում է ինքնուրույն ինչ-որ բան անել կամ անկախ լինել, բայց չի ստացվում: Զայրույթի նոպաների հաճախակիության գործում դեր ունի նաև երեխայի զարգացման մակարդակը,