Մաս 1-ը կարող եք կարդալ այստեղ։
Ընկնելը կանխելու համար
- Փակեք բոլոր պատուհանները, որոնք չունեն ճաղեր։
- Պատուհանի մոտից հեռու դրեք աթոռներն ու այն բոլոր հարմարանքները, որոնց վրա երեխան կարող է բարձրանալ։
- Մահճակալի շարժական ճաղերը միշտ պահեք բարձրացրած վիճակում։ Մահճակալի ճաղերի բարձրությունը պետք է լինի երեխայի հասակի 2/3-ից ավելի։
- Աստիճանները պետք է ունենան բազրիքներ։
Շնչահեղձությունից խուսափելու համար
- Մահճակալի մեջ պոլիէթիլենի տոպրակներ, փուչիկներ, մետաղադրամներ և այլ փոքր առարկաներ մի դրեք։ «Աչքի հուլունքներ»-ից ու շղթաներից հրաժարվեք։
- Մի տվեք երեխային հատիկավոր սնունդ՝ պնդուկ, ընկույզ, արևածաղկի սերմեր և այլն։
- Երեխայի մահճակալը տեղադրեք կախված լարերից, պարաններից կամ վարագույրներից հեռու։
- Երեխային զգուշացրեք բերանում փոքր առարկաներ պահելու վտանգավորության մասին։
- Թույլ մի տվեք երեխային ուտելիս վազվզել, ծիծաղել, խոսել կամ քայլել։
Այրվածքներից խուսափելու համար
- Տաք հեղուկներով ամանները դրեք երեխայի համար անմատչելի տեղում։
- Նախօրոք ձեռքով ստուգեք այն ջրի տաքությունը, որով պիտի լողացնեք երեխային։
- Մի փորձեք երեխային զբաղեցնել կամ հրապուրել կրակով՝ լուցկու, կրակայրիչի։
- Թույլ մի տվեք երեխային կանգնել վառարանի, գազօջախի կամ ջեռուցիչի մոտ։