Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը
· Կալորեականություն՝ 699 կկալ
· Սպիտակուցներ՝ 12,9 գրամ
· Ճարպեր՝ 25,7 գրամ
· Ածխաջրեր՝ 104,4 գրամ
Անհրաժեշտ է
Ձու - 5 հատ
Շաքարավազ - 2,5 բաժակ
Ալյուր - 2 բաժակ
Թթվասեր - 2 բաժակ
Կակաո -
4 ճ/գ
Սերուցքային կարագ - 100 գրամ
Պատրաստան եղանակը
1.Ձուն եւ 1,5 բաժակ շաքարավազը հարել:
2.Ավելացնել 2 ճ/գ կակաոն եւ այլուրը, շատ լավ հարել:
3. Խմորը գդալով լցնել այնպես, որ բրգաձեւ տորթի ձեւ ստանա
4. Թխել 200 աստիճանում
Կրեմ
1 բաժակ շաքարավազը, 2 բաժակ թթվասերը, 2 ճ/գ կակաոն եւ 100 գրամ սերուցքային կարագը լավ հարել:
Վերջում կրեմը լցնել եփված տորթի վրա եւ թողնել, որ ներծծվի:
Բարի ախորժակ