Ապուրի համար հարկավոր է.
100 գրամ տարատեսակ բանջարեղեն,
1 միջին չափսի կարտոֆիլ,
2 ճաշի գդալ կաթ,
½ թեյի գդալ սերուցքային կարագ,
Աղ:
Պատրաստման եղանակը.
Բանջարեղենը (կաղամբը, գազարը, բազուկը) մանրակրկիտ լվանալ, մաքրել, կտրատել և լցնել տարայի մեջ: Վրան ավելացնել քիչ քանակությամբ ջուր և շոգեխաշել` տարայի բերանը փակ: Ժամանակ առ ժամանակ ստուգեք, որ տարայում ջուրը չվերջանա և բանջարեղենը վառվի: Հարկ եղած դեպքում կարող եք եռման ջուր ավելացնել: Երբ բանջարեղենը կիսապատրաստ լինի, ավելացնել նախապես լվացված և մեծ-մեծ կտրատած կարտոֆիլը: Բոլորը միասին շոգեխաշել ևս 15 րոպե: Խաշված բանջարեղենն անցկացնել մաղով կամ բլենդերով մանրացնել: Ավելացնել տաք կաթը, աղ, լավ խառնել և հասցնել եռման ջերմաստիճանի: Պատրաստի ապուրի վրա ավելացնել սերուցքային կարագը:
Բարի ախորժակ: