Արդյո՞ք ջուրն անհրաժեշտ է մայրական կաթով սնվելու դեպքում
Եթե փոքրիկը սնվում է մայրական կաթով, ապա նրա օրգանիզմը ջրի կարիք այլևս չունի: Իսկ արհեստական սննդի դեպքում կարելի է ջուր կամ տարբեր հյութեր տալ բալիկին` խնձորի, բանանի, նարնջի և այլն:
Սակայն հյութեր ցանկալի է օգտագործել 3 ամսականը լրանալուց հետո:
Եռացրած. թե՞ ծորակի ջուր. որն է ճիշտ
Մինչև երեք ամսականը երեխային պետք է տալ եռացրած ջուր, այնուհետև փոքրիկը կարող է խմել նաև սովորական ծորակի ջուր:
Ե՞րբ կարելի է անցնել կոշտ կերակուրների
Երբ Ձեր բալիկը դառնա արդեն 6 ամսական, նա կարող է ընդունել փոքր-ինչ ավելի կոշտ սնունդ, քանի որ միայն կաթն այլևս բավարար չէ: Այս շրջանում երեխայի կերակրացանկում պետք է լինեն շիլաներ, ապուրներ` լավ տրորված ու խյուսանման: Ցանկալի է սկսել լավ տրորված կարտոֆիլից, որը պետք է լինի շատ մածուցիկ:
Ինչպես փոքրիկին ընտելացնել նոր սննդին
Նոր սննդին ընտելանալու համար որոշակի ժամանակ է պետք: Փոքրիկին նոր կերակուրը տվեք սկզբում շատ քիչ` մեկ-երկու գդալ, որպեսզի նա կարողանա համն առնել ու ընտելանալ: Աստիճանաբար սովորեցնելու դեպքում փոքրիկը չի հրաժարվի նոր կերակուրից և ամեն օր ավելի շատ ու հաճույքով կուտի:
P.S. Հաջորդ անգամ կպատմենք, թե ինչպես շիլաներ
ու ապուրներ պատրաստել փոքրիկի համար
Մայրիկներին խորհուրդ տվեց բժշկուհի Լուսինե Սահակյանը