Փոս ենք փորում,
Ծառ ենք տնկում
Ուրախ երգով ու կանչով,
Որ մեծանա
Ու ճյուղեր տա,
Ծածկվի սիրուն կանաչով։
բանաստեղծություններ
Մասիսին մոտիկ․ բանաստեղծություն
Դու այսօր այնքան մաքո՜ւր ես, Մասի՜ս,
Գույներդ այնպես ջի՜նջ են, նրբերա՜նգ,
Ասես չես նյութված քար ու ավազից,
Այլ ջրաներկով գծված ես բարակ:
Այգեստան․ բանաստեղծություն
Պարտեզ ունեմ մրգաշատ,
Նուռ կա, ծիրան ու փշատ,
Դեղձ կա, խնձոր ու խաղող,
Տանձ, սերկևիլ ոսկեկող:
Բանաստեղծություն ատամների մասին
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Եղևնին․ բանաստեղծություն
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Մայրիկի ինը խրատը․ բանաստեղծություն
Մայրիկն ունի ինը խրատ,
Արմիկին է տալիս միշտ.
Գիտեմ, ձեզ էլ դուր կգան շատ,
Հարկավոր են բոլորիդ:
Իմ գրադարանը․ բանաստեղծություն
Նկարազարդ շատ գրքեր կան
Իմ գեղեցիկ պահարանում,
Եվ նորերն են ամեն անգամ
Այնտեղ էլի ավելանում:
Ծիծեռնակին․ բանաստեղծություն
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։



