Գիշերային մղձավանջները վշտացնող և սարսափելի երազների հետևանք են, որոնք ահաբեկում են երեխային:

Ի տարբերություն գիշերային վախի, երեխան հիշում է և կարող է վերապատմել երազը: Գիշերային մղձավանջի պատճառով երեխան անգամ կարող է  վախենալ  նորից քնելուց:

Մղձավանջից  սթափվելուց հետո երեխային պետք է հանգստացնել և բացատրել, որ ինքը վատ երեազ է տեսել, բայց դա իրականություն չէ, այլ միայն երազ:

Երեխային հանգստացնելու համար երբեմն հարկ է լինում, որ Դուք մնաք երեխայի մոտ կամ նրան տանեք Ձեր սենյակ և նույնիսկ քնեցնեք Ձեր մահճակալում: Պետք է նաև խուսափել երեխային վախեցնելուց կամ ջղային վիճակ  ստեղծելուց, ինչպես նաև

Երբ երեխան սկսում է քայլել, նրան պետք են կոշիկներ, այն էլ շատ հարմարավետ:

Երեխայի ոտնաթաթն ունի մի շարք առանձնահատկություններ, որը ենթադրում է նաև հատուկ կոշիկ:

Փոքրիկի  տոտիկն առջևում լայն է, իսկ հետևի մասում` նեղ, բացի այդ`  ոտնաթաթը փափուկ է` կռճիկային վիճակում: Նեղ, անհարմար կոշիկը կարող է խեղել երեխայի ոտնաթաթերի իրական ձևը` դառնալով հետագա բարդությունների պատճառ:

Երեխան կարող է և չզգալ, որ կոշիկն իրեն  նեղում է, հարմար չէ:

Առջևում ձմեռ է` փոքրիկների սիրելի եղանակը: Ձմեռը, սակայն, նաև փորձության շրջան է ծնողների համար. զերծ պահել երեխային մրսելուց ու հիվանդանալուց` միևնույն ժամանակ չզրկելով նրան արտաքին աշխարհի հետ շփումից:

«Պետք է ուշադիր լինենք, տաք, բայց թեթև հագցնենք մեր փոքրիկներին»,-ասում է մանկաբույժ Ասյա Ներսիսյանը:

Գլխարկ, ձեռնոցներ, շարֆ,  տաք վերարկու. սրանք այն 4 կարևոր հագուստ-աքսեսուարներն են, որոնք, ըստ մանկաբույժի,  պարտադիր են Ձեր փոքրիկի համար տարվա ամենացուրտ եղանակը սկսելուց առաջ:

 

Գուլպաներն, ինչպես  և կոշիկները, պետք է համարավետ լինեն: Դրանք պետք է ոչ թե բրդյա կամ ակրիլային լինեն, այլ միայն և միայն բամբակյա, որպեսզի փոքրիկի ոտքերը «շնչեն», և սնկային հիվանդություն չառաջանա: Չափից մեծ գուլպաները կծկվում են կոշիկի մեջ, իսկ չափից ավելի փոքր գուլպաները  սեղմում են երեխայի ոտքի  բթամատը, խանգարում ոտքի նորմալ աճին: Պարբերաբար պետք է հետևել, որ գուլպաները երեխայի ոտքին համապատասխան լինեն:

Մի քանի խորդհուրդներ մայրիկներին`

Ինչպես պաշտպանել գլուխը

Եթե եղանակը համեմատաբար տաք է, ապա կարող եք բավարարվել տրիկոտաժե գլխարկով: Երբ ջերմաստիճանը իջնում է զրոյականից, փոքրիկին անհրաժեշտ է հագցնել բրդյա երկու շերտանի  գլխարկ: Եթե  քամի է, ապա գլխարկի  տակից  ցանկալի է կրել  նաև գլխաշոր:

Մորթե գլխարկները նախընտրելի  է օգտագործել ձմռան ցրտերի ժամանակ: Սակայն շարժուն երեխաների դեպքում անգամ ձմռանը մորթե գլխարկները ցանկալի չեն. Գլուխը մորթե գլխարկի մեջ շուտ է քրտնում:

Գլխարկը պետք է  ամուր գրկի գլուխը և փակի  ականջները:

 


Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:

Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանա: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ

Այլ հոդվածներ …

Գովազդ