Կոնտրաստային ցնցուղ
Սա ամենաուժեղ ազդող միջոցներից մեկն է: Հիմնականում 12-18 ամսեկան հասակից է թուլատրվում, բայց հատուկ դեպքերում, երբ փոքրիկը ունի ֆիզիկական թուլություն, Ձեր բժշկի կամ թերապևտի թուլատվությամբ կարելի է ավելի վաղ հասակից:
Ցնցուղը հետապնդում է պրոֆիլակտիկ նպատակ: Այս միջոցը փոքր ինչ նման է մասնակի տաք-սառը ջրի շփմանը: Պետք է սկսել նույն հերթականությամբ. տաք ջուր, ապա սառը ջուր և այդպես շարունակ: Ցնցուղը պահեք ոտնաթաթից` աստիճանաբար բարձրացնելով: Ցնցուղից հետո անմիջապես պետք է չորացնել և փաթաթել տաք ծածկոցով: Այս գործողությունը ցանկալի է կատարել առավոտյան կամ կեսօրվա ժամերին, քանի որ այն փոքրիկին հաղորդում է ֆիզիկական առույգություն և մտավոր ակտիվացում:
Եթե ցանկանում եք, որ կոփումը տա ցանկալի արդյունք, ապա պետք է հետևել հետևյալ կանոններին`
- Բոլոր գործողույունները պետք է կատարել շարունակաբար ամեն օր առանց հաշվի առնելու օրվա և տարվա եղանակը
- Այս առողջապահական միջոցառումները պետք է իրականացնել, եթե փոքրիկը դրական է դրան արձագանքում: Սովորաբար նրանք թափահարում են թաթիկները և ոտիկները` դրանով ցուցաբերելով իրենց գոհունակությունը: Իսկ եթե հակառակն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է պակասեցնել գործողությունների քանակը կամ խորհրդակցել մանկաբույժի հետ:
- Եթե կոփումները ընդհատվում են ինչ-ինչ պատճառով, ապա սկսելու դեպքում պետք է սսկել նախնական ջերմաստիճանից, ոչ թե նրանից որին հասել էիք:
- Կոփման տեսակները և ինտենսիվությունը անհրաժեշտ է տարբերակել: Օրինակ, ամռանը կորտրաստային ցնցուղ և ձմռանը զով ջրով ոտքերի վաննա:
- Գործողությունները սկելուց առաջ համոզված եղեք, որ փոքրիկը մրսած չէ: Շոշափեք քթիկը, թաթիկները և ոտնաթաթերը. դրանք պետք է տաք լինեն:
- Եթե փոքրիկը տաքություն ունի, ապա դադարեցրեք կոփումները:
- Եթե ի հայտ են բացասական նշաններ օրգանիզմի համար, ինչպես, օրինակ, քնկոտություն, ախորժակի վատացում, վատ քուն, ընդհանուր անհանգստություն և ագրեսիվություն, ապա անհապաղ դիմեք բժշկի:
Այլ կոփումներ Ձեր փոքրիկի համար
- Տակդիրը փոխեք բացօդյա միջավայրում
- Լողացրեք լողավազանում
- Թողոք քայլի հատակի կամ հողի վրա
- Լողացրեք լճափներում
Թող Փեր փոքրիկը միշտ առողջ լինի