Մրգեր և բանջարեղեններ
Եթե 6 ամսական հասակում երեխային կարելի է տալ դդմիկ, դդումի բաց գունի տեսակները, խնձոր, տանձ, բանան, ապա արդեն մեկ տարեկան հասակում այդ ցանկն ընդլայնվում է, երեխային արդեն կարելի է տալ կիվի, նարինջ, ելակ, բալ, հաղարջ և այլն: Եթե որևէ մթերք ալերգիկ ռեակցիա է առաջացնում, հարկավոր է 2-3 ամսով դադար տալ և նորից փորձել:
Բանջարեղեններից երեխային զգուշությամբ են տալիս բազուկ, կանաչ ոլոռ, լոբի: Սրանցից պատրաստված կերակուրները աղիքներում գազային կուտակումներ են առաջացնում: Կարտոֆիլին շատ տուրք մի տվեք, քանի որ շատ կրախմալ է պարունակում:
Միս և ձուկ
Սպիտակուցի կարևոր աղբյուր է միսը: Երեխայի սննդացանկում միս կարելի է ներառել 6 ամսականից հետո: Սկզբում ցանկալի է երեխային տալ մսի